Facebook-ին «դուր չի եկել» XVIդ-ի արձանը

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցГорода мира. Болонья
Города мира. Болонья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Facebook-ն արգելափակել է Նեպտունի արձանի լուսանկարը, քանի որ այն «խախտել է բաց լուսանկարներ հրապարակելու արգելք սահմանող կանոնը»:

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Բոլոնիայում բնակվող արվեստաբան և գրող Էլիզա Բարբարին սոցցանցի իր էջում հրապարակել է ավել քան չորս դար շարունակ քաղաքի կենտրոնը զարդարող Նեպտունի արձանի լուսանկարը, ինչին հաջորդել է Facebook-ի արձագանքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Guardian: Բրոնզե արձանը կերտել է քանդակագործ Ջամբոլոնիան 1560-ականներին, Հռոմի պապի պատվերով:

Էլիզա Բարբարայի հրապարակումից հետո սոցիալական ցանցը սեռական ենթատեքստ է գտել լուսանկարում ու արգելափակել է այն:

Այս հանգամանքը, բնականաբար, աղմուկ է բարձրացրել, ինչից հետո կայքի աշխատակազմն ընդունել է սխալն ու ներողություն խնդրել: Բարբարին կրկին հրապարակել է լուսանկարը՝ այս անգամ մակագրելով. «Այո՛ Նեպտունին, ո՛չ գրաքննությանը»:

Նյութի ռուսերեն տարբերակը:

Լրահոս
0