Ջանեթ Ջեքսոնը 50 տարեկանում մայրացել է

© KARIM SAHIB / AFPДжанет Джексон
Джанет Джексон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայտնի երգչուհի Ջանեթ Ջեքսոնն առաջնեկին լույս աշխարհ է բերել 50 տարեկանում:

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Ջանեթ Ջեքսոնի մայրանալու լուրը հայտնել է People ամսագիրը:

«Ջանեթ Ջեքսոնը և նրա ամուսինը՝ Վիսամ ալ-Մանան, աննչափ ուրախ են իրենց որդու՝ Իսա ալ-Մանայի լույս աշխարհ գալու կապակցությամբ»,- ասել է երգչուհու ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ երգչուհին այժմ հարմարավետ պայմաններում վերականգնում է ուժերը:

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի կրտսեր քույրը դեռ ապրիլին հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարում համաշխարհային շրջագայությունը, որպեսզի կենտրոնանա ընտանիքի վրա:

Տեղեկություններ կային, որ նա 2012 թվականի դեկտեմբերին նշանվել է քաթարցի միլիարդատեր Վիսամ ալ-Մանանի հետ:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0