Ծաղկաձորն ադրենալին է մատակարարում դահուկասպորտի սիրահարներին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խորհրդային Միության ձմեռային մարզաձևերի գլխավոր օլիմպիական բազան Ծաղկաձորում էր։ Ժամանակակից Ծաղկաձորը հետ չի մնում մարզական միտումներից։

Ամեն տարի Ծաղկաձոր են ժամանում ոչ միայն հայերը, այլև` տարբեր ազգերի ներկայացուցիչները։ Թեղենիս լեռը թույլ է տալիս զբաղվել լեռնադահուկային սպորտով։ Դեկտեմբերից մարտն ընկած ժամանակահատվածում լեռնադահուկային սպորտն արդիական է Ծաղկաձորում։

Այստեղ կան մարզուղիներ արհեստավարժ ու սկսնակ դահուկորդների համար։ Դահուկավազքի ամենաբարձր կետը 2819 մ բարձրության վրա է։ Այնտեղից սքանչելի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ ու Արարատ։

Sputnik Արմենիան զրուցեց հայերի ու արտասահմանցիների հետ։ Նրանք պատմեցին իրենց տպավորությունների և Թեղենիսով սահելու ընթացքում ստացած ադրենալինի չափաբաժնի մասին։

Ի դեպ, մեր այցելության ժամանակ հայերը քիչ էին։ Մեր զրուցակիցները որպես հիմնական պատճառաբանություն նշեցին ծառայությունների բարձր գները։

Լրահոս
0