Փարիզյան կողոպուտի հետևանքները. ի՞նչն է տանջում Քարդաշյանին

© AFP 2023 / Angela Weiss / Ким Кардашьян
Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում նախօրեին գրել է, որ տհաճ հիվանդությունը տարածվել է դեմքի վրա:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բողոքել է, որ իր մաշկային հիվանդությունն ավելի է սրվել:

«Չեմ հասկանում՝ ինչու է պսորիազը տարածվել նաև դեմքիս վրա», — գրել է նա Twitter-ի իր էջում:

Երկրպագուներն իսկույն հետևություն են արել՝ պատճառը Քարդաշյանի հետ տեղի ունեցած տհաճ իրադարձություններ են:

​Բանն այն է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Քիմին կողոպտել էին Փարիզում, անհայտ անձինք ներխուժել էին հյուրանոցի սենյակ, զենքի սպառնալլիքով գողացել թանկարժեք իրերն ու մոտավորապես ութ միլիոն դոլար: Այս դեպքին հաջորդել էր մեկ այլ տհաճ իրադարձություն. նրա ամուսնուն` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին, նյարդային համակարգի խանգարումով տեղափոխել էին հիվանդանոց:

Британская супермодель и актриса Наоми Кэмпбелл - Sputnik Արմենիա
Նաոմի Քեմբլի հիշողությունները. կողոպուտ «Քարդաշյանի սցենարով»

Քիմի մոտ պսորիազ է հայտնաբերվել վեց տարի առաջ: Հարցազրույցներից մեկում աստղը խոստովանել է, որ հիվանդության բռնկումները տարբեր պատճառներ ունեն, բայց նա չի կորցնում լիովին բուժվելու հույսը:

Հավանաբար հենց այդ դեպրեսիայի պատճառով էլ Քիմը երկար ժամանակ չէր երևում սոցցանցերում, այդ թվում նաև Instagram-ում, որն աստղի համար նաև իր ապրանքանիշների հիմնական առաջխաղացման աղբյուր է հանդիսանում: Հիշեցնենք, որ Instagram-ում Քիմի երկրպագուների թիվը հասնում է մոտ 90 միլիոնի:

Նյութի ռուսերեն տարբերակը:

Լրահոս
0