Սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդին

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Անհայտ անձը կրակել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդու վրա ու սպանել նրան:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին՝ Հայկ Հակոբյանը: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունն ու ավելացրեց, որ սպանությունը կատարել է անհայտ անձը:

Spiutnik Արմենիայի այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ Հակոբյանը մի միջադեպի մասնակից է եղել, որի ժամանակ էլ կրակել են երիտասարդի վրա, Էդգար Ջանոյանը պատասանեց.

«Ես հաստատում եմ միայն այն տեղեկությունը, որ սպանությունը եղել է անհայտ անձի կողմից»:

Տեղեկանենք, որ Հայկ Հակոբյանը 28 տարեկան էր:

Լրահոս
0