Ֆրանսիացին նախընտրել է տոները նշել հայկական ընտանիքի հետ

© Sputnik / Asatur YesayantsНовый год
Новый год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«France Bleu» պարբերականը հայ-ֆրանսիական բարեկամությունը փաստող գեղեցիկ պատմություն է ներկայացրել: Ֆրանսիացի Ֆրեդերիկ Պելտիեն 2 ամիս ի վեր իր տանն է օթևանել է 4 հոգանոց հայկական ընտանիքի, որը քաղաքական ապաստանի էր սպասում:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Կլեր քաղաքի բնակիչ Ֆրեդերիկ Պելտիեն որոշել է իր դռները բացել հայկական ընտանիքի առջև, գրում է ֆրանսիական «France Bleu» պարբերականը:

Армяне диаспоры празднуют Новый год - Sputnik Արմենիա
Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում ապրող հայերը

«Երբ մենք հանդիպեցինք 59-ամյա կահույքագործ Պելտիեին, նա պատրաստություններ էր տեսնում ընտանիքին հյուրընկալելու համար»,- գրված է հոդվածում:

Համատեղ կեցության ընթացքում հայերն ու ֆրանսիացին «լեզու են գտել» ու միասին տոնել Սուրբ ծնունդը:

Ընտանիքի կինը՝ 26-ամյա Սիրանույշն այդ օրը հայկական ճաշատեսակ է պատրաստել, իսկ ընթրիքից հետո բոլորը նվերներ են հանձնել միմյանց:

«Ֆրեդերիկը խաղում էր երեխաների հետ, դիտում 4-ամյա Ռուզաննայի նկարներն ու գուշակում՝ ինչ է պատկերված»,- գրված է հոդվածում:

Ֆրեդերիկ Պելտիեն հույս է հայտնել, որ իր նախաձեռնությունը կվարակի նաև մյուս ֆրանսիացիներին:

Լրահոս
0