Հալեպը փուլ առ փուլ կվերականգվի

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցПоследствия минометного обстрела в Алеппо
Последствия минометного обстрела в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունել է Հալեպի վերականգնման, ինչպես նաև քաղաքի անվտանգության ամրապնդման ծրագիրը:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Սիրիայի կառավարության անդամների նիստը կայացել է Դամասկոսում: Վարչապետ Իմադ Համիսի գլխավորած նիստի ընթացքում քննարկվել է Հալեպի վերականգնման հարցը: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Киликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин армянской церкви в Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Առաջինի այցելությունը

Նախարարների խորհուրդը ծրագիրն ընդունել է պետական և կոմունալ ծառայությունների, քաղաքում արտադրությունը վերականգնելու, ինչպես նաև անվտանգության հետագա ամրապնդման փուլային մարտավարական պլանի հիման վրա: Նիստի ժամանակ ձևավորվել է Կենտրոնական աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են նախարարները:

«Այդ մարմինը պետք է հետևի և վերահսկի այն վայրերն ու ոլորտները, որտեղ բնականոն կյանքի վերականգմանն ուղղված պետական միջոցառումներ են իրականացվում», — գրում է պարբերականը:
Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել է, որ Հալեպն ազատագրվել է ահաբեկիչներից:

Նյութի ռուսերեն տարբերակը:

Լրահոս
0