Սեուլում բուդդայական վանականն այրել է իրեն

© AFP 2023 / Ed Jones / AFP / Сеул
Сеул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բուդդայական վանականն ինքնահրկիզման փորձ է կատարել Սեուլի կենտրոնում Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի դեմ բողոքի ցույցի ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Բուդդայական վանականն ինքնահրկիզման փորձ է կատարել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում նախագահ Պակ Կին Խեի դեմ բազմահազարանոց բողոքի ակցիայի ընթացքում, որին իմպիչմենտ են հայտարարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AFP-ին:

Пистолет - Sputnik Արմենիա
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության մանրամասները

Գործակալության տվյալներով՝ հարյուր հազարավոր մարդիկ շաբաթ օրը երեկոյան դուրս են եկել Սեուլի կենտրոնական փողոցներ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն Պակ Կին Խեի դեմ: Գիշերը 60-ամյա վանականն ինքնահրկիզման փորձ է կատարել, միաժամանակ նա գրություն է թողել Հարավային Կորեայի իշխանություններին՝ պահանջելով ձերբակալել նրան «դավաճանության» համար:

Նա Պակ Կին Խեին նա դավաճան է անվանել 2015թ-ին Ճապոնիայի հետ այսպես կոչված «մխիթարանքի համար կանանց» մասին համաձայնագիր կնքելու համար. սա հարկադիր մարմնավաճառության ձև է՝ Հարավարևելյան Ասիայի երկրներում պատերազմի ժամանակ բանակի կարիքները հոգալու համար:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0