Փոխմարզպետի որդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Пистолет - Sputnik Արմենիա
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության մանրամասները

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում, հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է նաեւ Մակարով տեսակի ատրճանակ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։

Հունվարի ութին, ժամը 12:30-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի 29-ամյա որդի Հայկ Հակոբյանը:

 

Լրահոս
0