Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով 15 մարդ է ձերբակալվել

© Sputnik / Асатур ЕсаянцКим Кардашян
Ким Кардашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցյալ տարվա հոկտեմբերին Քիմին կողոպտել էին Փարիզում։ Անհայտ անձինք ներխուժել էին նրա սենյակ և թանկարժեք իրեր գողացել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ֆրանսիայի ոստիկանությունն այսօր` հունվարի 9-ին, 15 մարդ է ձերբակալել Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործի քննության շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Europe 1 ռադիոկայանին։

Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Փարիզյան կողոպուտի հետևանքները. ի՞նչն է տանջում Քարդաշյանին

Նշվում է, որ կասկածյալներին ձերբակալելու գործողությունները սկսել են առավոտյան։ RTL ռադիոկայանի տվյալով` ոստիկանությունը կարողացել է բերման ենթարկել հարձակման մասնակիցներին։ Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ ձերբակալվել է 16 անձ։

Դեպքը տեղի էր ունեցել Փարիզում, հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։ Կողոպտիչները գողացել էին 5 մլն եվրոյի թանկարժեք իրերով զարդատուփը, չորս մլն եվրո արժողությամբ մատանին ու երկու բջջային հեռախոս։

Հարձակումն իրականացրած անձինք ոստիկանական համազգեստով էին եղել և դիմակներով։ Նրանք կապել են զոհին ու փակել լոգարանում։ Քարդաշյանի ներկայացուցիչը հայտնել էր, որ աստղը չի տուժել, բայց շոկային վիճակում է հայտնվել։ Քարդաշյանը ոստիկանությունում ցուցմունք էր տվել, որից հետո լքել էր երկիրը։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0