Քրեակատարողական հիմնարկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Олег Золото / Անցնել մեդիապահոցУничтожение наркотиков в Нижегородской области
Уничтожение наркотиков в Нижегородской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ազատ Մ.-ի մոտ խոշոր չափերի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Քննությամբ պարզվել է, որ Արմավիր ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և զգալի չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Այնուհետև, նշված թմրամիջոցներն աշխատավայրում իրացնելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է Արմավիր ՔԿՀ:

Полиция - Sputnik Արմենիա
Քրեական գործեր ոստիկանության ու քննչական կոմիտեի պաշտոնյաների նկատմամբ

Թմրամիջոցների մի մասը, այդ թվում` 46,5 գրամ մարիխուանան և բուպրենորֆին տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ազատ Մ.-ի անձնական խուզարկության ժամանակ: Վերջինս դրանք թաքցրել էր ծխախոտի տուփերում: Մարիխուանա թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:

Ազատազրկման ձևով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ազատ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Ազատ Մ.-ն կալանավորվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս
0