00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն չինացիներն են հայերից հաճախ «սպանում» աղջիկներին

© Sputnik / Asatur YesayantsВесна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սելեկտիվ աբորտների քանակով Հայաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում` տխուր «առաջնության» ցանկում զիջելով միայն Չինաստանին։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանում շատ կանայք, սեփական առողջությունը վտանգելով և խախտելով ժողովրդագրական վիճակագրության հավասարակշռությունը, որոշում են սելեկտիվ աբորտ անել, քանի որ նրանց ճնշում է ամուսինը կամ ընտանիքը` տոհմի շարունակություն պահանջելով, գրում է իտալական Osservatore Balcani e Caucaso պարբերականը։

31-ամյա Մարիամը ծնվել է ՀՀ Արմավիրի մարզում և երկու երեխա ունի։ Կրկին մայրանալու ցանկությունից նա չի հրաժարվել նույնիսկ երկրորդ աղջկա ծնվելուց հետո, սակայն իմանալով երեխայի սեռը, որոշել է դադարեցնել հղիությունը։

«Ինձ մեղավոր եմ զգում, բայց հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր տղա կունենամ։ Ես չեմ ուզում ևս մեկ անգամ այս ամենի միջով անցնել, չեմ կարող… և ինքս ինձ անդադար ասում եմ, որ մյուս անգամ ամեն ինչ անպայման կստացվի», — իտալական պարբերականի հետ զրույցում ասել է Մարիամը։

Global Gender Gap Report զեկույցի` 2016 թվականի տվյալների համաձայն` Հայաստանը սելեկտիվ աբորտների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ` այդ ցուցանիշով զիջելով միայն Չինաստանին։

Мгер Манукян, Гаяне Авагян, Сусанна Мкртчян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. ինչի՞ կհանգեցնի սելեկտիվ աբորտը. Չինաստանի օրինակը

Հայաստանում ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի տվյալներով` երկրում աբորտների 10%-ը պայմանավորված է հենց ապագա երեխայի սեռով, և այդ պատճառով Հայաստանում մեկ տարվա ընթացքում շուրջ 1400 աղջիկ զրկվում է ծնվելու ու ապրելու հնարավորությունից։

Սելեկտիվ աբորտների խնդիրը Հայաստանում սրվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 90-ականների սկզբին։ Հղիության արհեստական ընդհատումը միշտ լայն կիրառում է ունեցել այստեղ, քանի որ Խորհրդային Միությունն աշխարհում առաջին էր, որ 1920 թվականին օրինականացրեց աբորտները։ Սեռով պայմանավորված աբորտի խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև` Հարավային Կովկասի բոլոր երկրներին։

Սելեկտիվ աբորտների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների թվում է նաև Վրաստանը (8-րդ տեղ) և Ադրբեջանը (5-րդ տեղ)։ Ազգաբնակչության հիմնադրամի տվյալով` Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 114-115 տղա, ընդ որում`աշխարհում միջին ցուցանիշը կազմում է 105։ Առաջին երեխայի հետ կապված ցուցանիշները գրեթե հավասար են, երրորդ երեխայի դեպքում այդ միջակայքը մեծանում է` 173 տղա` 100 աղջկա դիմաց։

«Վորդ Վիժն Հայաստանի» կազմակերպաշ միջոցառմանը - Sputnik Արմենիա
Սելեկտիվ աբորտը բռնություն է չծնված երեխայի նկատմամբ

Հոդվածի հեղինակները ներկայացնում են նաև Կանանց իրավունքների կենտրոնի ակտիվիստ Անի Ջիլոզյանի մեկնաբանությունը։ Ըստ նրա` նման անհավասարակշռությունը պայմանավորված է երեք գործոնով։ Առաջինը հասարակական բարքերն են, որոնք կնոջ համար օջախի պահպանման դեր են «սահմանել», իսկ տղաների վրա դրվել է ծնողների ֆինանսական և ֆիզիկական անվտանգության ապահովման գործառույթը, քանի որ կինն ամուսնությունից հետո լքում է հայրական օջախը։

Երկրորդ պատճառը հղիության ախտորոշման ժամանակակից մեթոդներն են, որոնք թույլ են տալիս երեխայի սեռը որոշել հղիության վաղ շրջանում։ Վերջին գործոնը ծնելիության ցածր մակարդակն է։ Յուրաքանչյուր կնոջը միջին հաշվարկով բաժին է ընկնում 1.7 երեխա, ինչը նվազեցնում է փոքր ընտանիքներում արական սեռի երեխա ունենալու շանսերը, իսկ դա էլ իր հերթին ծնողներին բարդ ընտրության առաջ է կանգնեցնում։

Թեև վերջին տարիների ընթացքում սելեկտիվ աբորտների մակարդակը բավական նվազել է, այնուհանդերձ որոշ կանխատեսումների համաձայն` այս երևույթի դեմ պայքարելու համալիր միջոցների բացակայության դեպքում կանանց պակասը 2060 թվականին կարող է հասնել 93000-ի կամ բնակչության ընդհանուր թվի 3%-ի։ Իսկ սա էլ իր հերթին կարող է հանգեցնել տղամարդկանց էլ ավելի մեծ արտագաղթի, քանի որ նրանք ստիպված կլինեն զուգընկեր փնտրել օտար երկրներում։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0