Լոնդոնում և Բեռլինում անցկացրել են «Առանց տաբատների օր» ակցիան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լոնդոնում և Բեռլինում կայացել է «Առանց տաբատների օր» ամենամյա ֆլեշմոբը։ Ակցիայի մասնակիցներն առանց տաբատների անցել են փողոցներով և այդ տեսքով իջել մետրոպոլիտենի կայարաններ։

Առաջին անգամ նման ակցիա տեղի է ունեցել 2002թ-ին, Նյու Յորքում։ Դրանից հետո առանց տաբատների օր անցկացնելու գաղափարը տարածվել է Եվրոպայի ավելի քան 60 քաղաքներում։ Եթե առաջին «Առանց տաբատների օրվան» մասնակցել է ընդամենը 7 մարդ, ապա հիմա ակտիվիստների շարքում կան ավելի քան 400 երիտասարդներ։

Ֆլեշմոբի էությունն այն է, որ մասնակիցները տաբատ կամ կիսաշրջազգեստ չեն հագնում` հասարակական վայրերում հայտնվելով միայն վերնահագուստով և ներքնազգեստով։ Ինչպես հայտարարում են միջոցառման մասնակիցները, նրանց նպատակն է ուրախացնել ուղևորներին, բարձրացնել իրենց և շրջապատի մարդկանց տրամադրությունը, ինչպես նաև ավելի հետաքրքիր դարձնել առօրյան։ «Սա ուղղակի զվարճալի հիմարություն է», — ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

 

Լրահոս
0