Նոստրադամուսը 2017թ–ի մասին. Արևելքը կթուլացնի Արևմուտքը, մեծ մարդ կկործանվի

© Photo : Public domainНострадамус
Нострадамус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոստրադամուսը կանխագուշակել է հեղափոխությունների, Հիտլերի և անգամ Թրամփի մասին։ Իսկ 2017թ–ին, եթե հավատալ բոլոր ժամանակների ամենահայտնի գուշակին, Արևելքը կթուլացնի Արևմուտքը, պարտություն կկրի մեծ մարդ, արքայական սկանդալ կլինի և ճակատամարտ մայրամուտին` մեծ ազգի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի- Sputnik. 16-րդ դարի ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Միշել դե Նոտրդամը, որն ավելի շատ հայտնի է Նոստրադամուս լատինական անունով, իր հետնորդների խոսքով` շատ իրադարձություններ է կանխագուշակել, որոնք իրականում կատարվել են հաջորդ հազարամյակներում։

Знаки зодиака - Sputnik Արմենիա
2017թ-ը կանացի էներգիայով օժտված տարի է

Նոստրադամուսի հայտնի գուշակություններից է բուրժուական հեղափոխությունը Ֆրանսիայում, Ադոլֆ Հիտլերի` իշխանության գլուխ անցնելը, 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ԱՄՆ-ում, գրում է անգլիական The Independent-ը։

Նույնիսկ ապացույց կա, որ Նոստրադամուսը կանխագուշակել է Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահի ընտրություններում, որին նա անվանել է «անամոթ, հանդուգն դատարկաբան», գրում է հրատարակությունը։ Նրա մարգարեությունները` գրված քառատողերով, կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, սակայն դրանցից մի քանիսը կարող են լույս սփռել այն ամենի վրա, ինչ սպասվում է մեզ 2017թ-ին։

Ջրհեղեղներ և երաշտներ

40 տարի ոչ ոք չի տեսնի ծիածան,
40 տարի նրանք կտեսնեն այն ամեն օր,
Երաշտը կտանջի երկիրը
Եվ շատ կլինեն ջրհեղեղները։

Ճակատամարտ մայրամուտին

Մայրամուտից առաջ ճակատամարտը կսկսվի,
Մեծ ազգի գոյությունը հարցականի տակ է։
Հաղթահարել, նավահանգիստը չի պատասխանում,
Կամուրջ և գերեզման` օտար ափերում։

Նոստրադամուս
Нострадамус - Sputnik Արմենիա
Նոստրադամուս

Թագավորական սկանդալ

Թագուհու սնդուկներում կգտեն նամակներ
Դրանց մեջ հեղինակների անուններ չկան
Կառավարիչները կթաքցնեն նվերները,
Այնպես որ ոչ ոք չի իմանա, թե ով է երկրպագուն։

Թուլացած արևմուտք

Նա երկու անգամ վերելք կապրի
Երկու անգամ կգահավիժի
Արևելքը կթուլացնի նաև Արևմուտքը։
Նրա թշնամին կվտարվի և կոչնչանա։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0