Հազարավոր թեհրանցիներ դուրս են եկել փողոց` նախկին նախագահի մահվան մասին լուրից հետո

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մի քանի հազար իրանցիներ դուրս են եկել Թեհրանի փողոցներ, երբ հայտնի է դարձել երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան մասին լուրը։ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին նախօրեին մահացել է սրտի կաթվածից, հիվանդանոցում։

Ռաֆսանջանիի հիշատակը հարգելու համար շատ իրանցիներ դուրս են եկել Թեհրանի փողոցներ, շատերն արտասվել են`ձեռքերում պահելով նախկին նախագահի լուսանկարները։ Այնուհետև, մի քանի հազար մարդիկ շրջապատել են հիվանդանոցը, որտեղ մահացել է քաղաքական գործիչը։

Սգացող մարդկանց հոսքը ժամանակավորապես փակել է Թեհրանի որոշ փողոցների երթևեկությունը։

Հունվարի 8-ին, սրտի կաթվածից հետո, Իրանի նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր, 83 տարեկան հասակում։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0