Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արմեն Մանվելյան. «Ադրբեջանը չի կարող փակել Վրաստանի գազի դեֆիցիտը»

© Sputnik / Тарас Литвиненко / Անցնել մեդիապահոցГазохранилище
Газохранилище - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեի հանդիպումը «Գազպրոմ–էքսպորտի» ներկայացուցիչների հետ թեժ է լինելու։ Փակուղում գտնվող պաշտոնական Թբիլիսին փորձում է գազի 10% դրամայնացման մասին պայմանավորվել իր համար ձեռնտու պայմաններով։
Արմեն Մանվելյան

Գիտությունների Ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տարածաշրջանային և միջազգային հետազոտությունների բաժնի աշխատակից Արմեն Մանվելյանը կարծում է, որ Ադրբեջանը չի կարող է փակել Վրաստանի գազի դեֆիցիտը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ Ադրբեջանն այս պահին չի կարող ապահովել այդ 10 տոկոսը։ «Այս պահին Ադրբեջանն ինքը գազի պրոբլեմ ունի և բանակցությունների մեջ է Գազպրոմի հետ` նրանից գազ գնելու թեմայով»,-ասաց Մանվելյանը։ Ըստ Արմեն Մանվելյանի` Ադրբեջանն ի վիճակի չի լինի Վրաստանին գազով ապահովել այնքան ժամանակ, մինչև չգործարկվի «Շախ-Դենիզ-2» հանքավայրը։

 

Լրահոս
0