Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է ականանետ

© Photo : HetqАрмянский военнослужащий
Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս գիշեր Ադրբեջանը 500 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ, որի ընթացքում կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հունվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:

Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս
0