Գրիգոր Լուսավորչի մասունքները նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցուն

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցКафедральный собор Армянской Апостольской Церкви в Москве
Кафедральный собор Армянской Апостольской Церкви в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մասնատուփի հետին մասում դրված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Սիստո Ռիարիո Սֆորցայի կնիքը (1845–1877թթ–ին եղել է Նեապոլի արքեպիսկոպոսը), որը հաստատում է Գրիգոր Լուսավորչի մասունքների իսկությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայ սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որը ձեռք է բերվել Փարիզում` հեղինակավոր աճուրդում, նվիրվել է Հայ առաքելական եկեղեցու՝ Մոսկվայում գտնվող Մայր տաճարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՀԱԵ Ռուսական և Նոր Նախիջևանի թեմին։

Թեմից հաղորդել են, որ մասնատուփի հետին մասում դրված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Սիստո Ռիարիո Սֆորցիոյի կնիքը, որը վկայում է դրա իսկության մասին։ Կարդինալը 1845-1877թթ-ին եղել է Նեապոլի արքեպիսկոպոսը։

Այս քաղաքում վերջին 500 տարիների ընթացքում` մինչև 2000թ-ը, պահվել են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Հավատացյալները կարող են հաղորդակցվել մասունքներին տարեկան չորս անգամ` ՀԱԵ առաջին հայրապետի հիշատակի օրերին։

Մասունքների հանձնումը նվիրված է եղել Սուրբ Ծննդի տոնին։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0