Ադրբեջանն ինտենսիվ կրակել է Մարտունու ուղղությամբ

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Լրահոս
0