Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ՄԽ համանախագահներն անհասցե հայտարարություններով թուլացնում են իրենց միջնորդական ջանքերը

© Sputnik / Aram NersesyanАртак Закарян
Артак Закарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները պետք է հասցեական լինեն։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունը։
Արտակ Զաքարյան

Համանախագահները կոչ էին արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին խստորեն հետևել այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2016թ-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում:

Համաձայնելով, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած դեպքերին հունվարի 9-ին հայտարարություն տարածելը մի փոքր ուշացած է, պատգամավոր Զաքարյանը Sputnik-ի հետ զրույցում նախ նշեց, որ տրամաբանական չէ ագրեսիայի ուշացած արձագանքը կապել տոների հետ, ապա ընդգծեց` անհասցե հայտարարությունները միայն համալրում են ֆորմալ հայտարարությունների շարքը։

 

Լրահոս
0