Արաս Օզբիլիզ. «Արդար չէ, երբ խնդրում են հեռանալ` առանց հնարավորություն տալու»

© Photo : News SportboxАрас Озбилиз
Арас Озбилиз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արաս Օզբիլիզը անարդար է համարում իրեն «Բեշիքթաշում» խաղալու հնարավորությունից զրկելը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Թուրքական «Բեշիքթաշը» պատրաստվում է բաժանվել 5 ֆուտբոլիստներից, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, հաղորդում է ArmFootball-ը:

Նշվում է, որ 5 ֆուտբոլիստներն էլ ցանկություն չունեն փոխել ակումբը: Ընդ որում, Լուիս Ռոդոլֆոն, Վելի Կավլակն ու Քարիմ Ֆրեյը նշել են, որ չեն ցանկանում խաղալ մեկ այլ թուրքական ակումբում և կտեղափոխվեն միայն արտասահմանյան ակումբ:

Ինչ վերաբերում է Օզբիլիզին, ապա նա նույնպես ուրախությամբ չի ընդունել մարզչի որոշումը:

«Կարծում եմ` արդար չէ, երբ խնդրում են հեռանալ առանց հնարավորություն տալու: Ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին»,- Օզբիլիզի խոսքերն է մեջբերում թուրքական մամուլը:

Eurosport-ի հաղորդմամբ՝ մոտ օրերս ակումբի տեխնիկական տնօրենը կհանդիպի այս 5 ֆուտբոլիստների հետ նրանց ապագան քննարկելու համար:

Русская версия

Լրահոս
0