Հայաստանը 86–րդ տեղում է. ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ
Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՖԻՖԱ–ի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում փոփոխություններ չեն գրանցվել։ Առաջին եռյակում շարունակում են իրենց հաստատուն տեղում մնալ Արգենտինան, Բրազիլիան և Գերմանիան։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է 86-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում։ Հունվարի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը։ Հայաստանը 86-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` 90-րդ, հարևան Վրաստանը զբաղեցնում է 121-րդ հորիզոնականը։ Ռուսաստանը ՖԻՖԱ-ի աղյուսակում 56-րդ հորիզոնականում է։

ՖԻՖԱ, վարկանիշային աղյուսակ.

1. Արգենտինա — 1634 միավոր

2. Բրազիլիա — 1544

3. Գերմանիա — 1433

4. Չիլի — 1404

5. Բելգիա — 1368

6. Կոլումբիա — 1345

7. Ֆրանսիա — 1305

8. Պորտուգալիա — 1229

9. Ուրուգվայ — 1187

10. Իսպանիա — 1166

Աշխարհի առաջնություն 2018-ի շրջանակներում Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը Ղազախստանի հավաքականի հետ է, 2017թ.-ի մարտի 26-ին։

 

Версия материала на русском языке

 

 

Լրահոս
0