Կառավարությունը ստուգում է անապահով ընտանիքների սպառած գազի ծավալները

© Sputnik / Асатур ЕсаянцГазовый счетчик
Газовый счетчик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ կառավարությունն ուսումնասիրում է անապահով ընտանիքների սպառած գազի ծավալները։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցում անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է սահմանված, այս մասին հիշեցրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Արտոնյալ սակագների համար կա առավելագույն սահման` տարեկան 600 խմ։

«Գնահատելով ընտանիքների անապահովությունը` ուզում ենք հաշվի առնել, թե որքան գազ և էլեկտրականություն են նրանք սպառում»,- ընդգծեց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը գնահատեց նախաձեռնությունը` նշելով, որ դեպքեր կան, երբ անապահով համարվող ընտանիքները գնահատվածից մի քանի անգամ ավելի շատ գազ են սպառում։

Հիշեցնենք` դեռևս 2016 թվականի աշնանը Արտեմ Ասատրյանը հայտնել էր, որ սոցիալապես անապահով խավի գազի սակագնի տարբերակված մոտեցում կլինի։

Русская версия

Լրահոս
0