Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Դժվար կացության մեջ գտնվող երեխաների հետ ինձ հետաքրքիր է աշխատել»

© Sputnik / Asatur Yesayants Радио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է երկար տարիներ զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Վարդաշենի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն:
Նարինե Հովհաննիսյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ իր մոտ վերջին 2 տարում հղացել էր դպրոց վերադառնալու միտքը։ «Ես շատ էի ուզում վերադառնալ և իմ վերջին տարիները դպրոցում անցկացնել։

Թափուր տեղ առաջացավ մի դպրոցում, որն ինձ հետաքրքրեց, որովհետև այնտեղ դժվար կացության մեջ գտնվող երեխաներ են։ Նրանց հետ ինձ հետաքրքիր կլինի աշխատել»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ինքը նաև նշանակվել է համընդհանուր ներառման ծրագրով արտահաստիքային խորհրդական, որովհետև համընդհանուր ներառման ծրագրում դեռ անելիքներ ունի։ Ի դեպ, այս ծրագրով Նարինե Հովհաննիսյանը զբաղվել է 12 տարի։

 

Լրահոս
0