Ադրբեջանը 400 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянские военнослужащие
Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու 30 դեպքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հունվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ։

Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս
0