Արցախը հաղորդում է գիշերն Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին

© Sputnik / Asatur Yesayants / Военнослужащий вооруженных сил РА
Военнослужащий вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գիշերվա ընթացքում Ադրբեջանը 40 անգամ խախտել է հրադադարը՝ մեր դիրքապահների ուղղությամբ կիրառելով գնդացիրներ և դիպուկահար հրացաններ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ։

Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է ավելի քան 700 կրակոց, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Լրահոս
0