Ոչ պետական որոշ ԲՈՒՀ-երի ռեկտորներ կեղծ ավարտական դիպլոմներ են տրամադրել

© Sputnik / Aram NersesyanДиплом компании ЗАО "Авиа-сервис", которая поставляет бортовое питание на лайнер французской авиакомпании "Эйр Франс"
Диплом компании ЗАО Авиа-сервис, которая поставляет бортовое питание на лайнер французской авиакомпании Эйр Франс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երևան քաղաքում և մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։

Ваан Арцруни - Sputnik Արմենիա
Արծրունի. «ԱԱԾ-ի հետ «զրույցը» ընտանիքիս ուղղված քողարկված սպառնալիք է»

Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, և թե այլ անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկերը:

Առերևույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առևտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) և առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար:

 

Լրահոս
0