Կարեն Կարապետյան. Կարևոր ձեռքբերում է ռազմավարական կենտրոնի ստեղծումը

© Gohar SargsyanПресс-конференция Карена Карапетяна
Пресс-конференция Карена Карапетяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է նորմալ աշխատանքային պայմաններն ու մթնոլորտը: Այդ մասին նա հայտնեց իր 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հիմնական ոլորտը, որ ներկայացրեց վարչապետը՝ տնտեսականն է. յուրաքանչյուր բնագավառում անցկացվել է դիագնոզ։

«Հաջորդը տեսլականն է. ի՞նչ ենք արել է հարյուր օրվա ընթացքում: Մեր կարևոր ձեռքբերումներից է ռազմավարական կենտրոնի ստեղծումը»,- ասաց վարչապետը:

Կարապետյանն առանձնացրեց առողջապահական համակարգը: Ոլորտի հիմնախնդիրներից մեկը, ըստ նրա, պետպատվերի կարգավորումն է:

Գործադիրի ղեկավարը սկզբում հակիրճ խոսեց ոլորտների մասին ու նշեց, որ պետական համակարգում կրճատվել է երեք հազար աշխատակից:

«Այս կրճատումների մեջ կա հստակ տրամաբանություն: Պետական համակարգում աշխատողների աշխատավարձն էլ պետք է կախված լինի աշխատանքի արդյունավետությունից»,- ասաց նա:

Լրահոս
0