Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վարչապետը՝ կոռուպցիոն ռիսկերի մասին

© Sputnik / Gohar Sargsyan Пресс-конференция Карена Карапетяна
Пресс-конференция Карена Карапетяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի խոսեց նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման քաղաքականության մասին:
Կարեն Կարապետյան

«Մի վիրահատության վրա օրինակ բերեմ: Այդ վիրահատությունը շուկայում արժե 242 հազար դրամ: Եթե պետպատվերով է, եթե սոցիալապես անապահով խավ է, այդ նույն վիրահատությունն այդ անձի համար կատարվում է 107 հազար դրամով:

Այստեղ մենք տեսնում ենք կոռուպցիոն ռիսկ: Այդ ռիսկը վերացնելը, և այն վիրահատությունը, որ առաջ էժան էր նստած պետության վրա, հիմա շուկայական գնով դարձնելը լրացուցիչ 11 միլիարդ բեռ է բյուջեի համար»,-ասաց վարչապեըն ու հավելեց, որ 11 միլիարդը իրենք փոխհատուցել են որոշակի գործողությունների արդյունքում՝ 9 միլիարդ տնտեսել են ծախսերի մեջ, 2 միլիարդ դեֆիցիտ են ունեցել:

«Այստեղ հնարավոր է նաև դիզբալանսի ստեղծում, որը մենք կվերացնենք, բայց կոռուպցիոն ռիսկի դեմ կպայքարենք»,-նշեց Կարեն Կարապետյանը:

 

Լրահոս
0