Տու–154-ի ավիավթարի զոհերի թվում ճանաչել են Բժիշկ Լիզային

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցЦветы в память о погибших в крушении самолета Ту-154 Минобороны РФ
Цветы в память о погибших в крушении самолета Ту-154 Минобороны РФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԴՆԹ փորձաքննությամբ մասնագետները ճանաչել են դոկտոր Լիզա անունով հայտնի՝ Ելիզավետա Գլինկայի մարմնի մնացորդները։ Նա զոհվել է դեկտեմբերի 25-ին՝ Սոչիում Տու–154-ի վթարման հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Դեկտեմբերի 25-ին Սոչիում Տու-154-ի վթարման հետևանքով զոհված Ելիզավետա Գլինկայի մարմինը ճանաչվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Արդար օգնություն» հիմնադրամի աղբյուրին։

«Նրան ճանաչել են։ Հուղարկավորության արարողությունը, նախնական տվյալների համաձայն, կանցկացվի երկուշաբթի», — հայտնել է գործակալության զրուցակիցը։

Փորձագետները ճանաչել են Սև ծովում Տու-154-ի ավիավթարի հետևանքով տուժած 70 մարդու դի։

Поисково-спасательные работы на месте крушения самолёта Ту-154 Минобороны РФ в Сочи - Sputnik Արմենիա
Տու-154-ի վթարի հետևանքով զոհվածներից 70-ի ինքնությունը Ճանաչվել է

«Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան եղել է Սիրիա մեկնող Տու-154 ՌԴ ՊՆ օդանավում, որը դեկտեմբերի 25-ին ավիավթարի ենթարկվեց Սոչիի շրջանում։

Դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:

Русская версия

Լրահոս
0