Ադրբեջանը կրկին նռնականետ է կիրառել Արցախի ուղղությամբ

© Sputnik / Asatur Yesayants / Ситуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ (1 արկ)»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Русская версия

Լրահոս
0