Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ազգային փոքրամասնություններին մանդատ կտրամադրվի բոնուսային կարգով

© Sputnik / Aram Nersesyan / Армен Смбатян, секретарь ЦИК Армении
Армен Смбатян, секретарь ЦИК Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Սմբատյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է այն փոփոխությունները, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին և կանանց:
Արմեն Սմբատյան. առավել մեծ չորս ազգային փոքրամասնություններին կտրամադրվի մանդատ՝ բոնուսային կարգով

«Առաջին չորս մեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մանդատ կտրամադրվի բոնուսային կարգով»,- ասաց Սմբատյանը:
Նրա խոսքով՝ ԸՕ-ում կատարված փոփոխությունների համաձայն՝ ամեն քառյակում կլինեն երկու սեռի ներկայացուցիչներ. մի սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 75 տոկոսը:

«Ընտրված և լիազորությունները դադարեցրած պատգամավորի մանդատով եթե ինչ-որ սեռի ներկայացուցիչների թիվը նվազի 20 տոկոսից, ապա այդ մանդատը նույն սեռի հաջորդ համարին կտրամադրվի, ոչ թե հերթական հաջորդ համարին»,- ասաց Սմբատյանը:

Նշենք, որ նոր օրենսգիրքը սահմանում է վարկանշային քվեարկություն, խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլի հնարավորություն, ընտրողների էլեկտրոնային գրանցում:

Լրահոս
0