Ի՞նչ է ակնարկում Գարիկ Մարտիրոսյանը երկրպագուներին

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցГ.Мартиросян на церемонии вручения премии "Женщина года Glamour 2009"
Г.Мартиросян на церемонии вручения премии Женщина года Glamour 2009 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել Ուրգանտի, Ցեկալոյի և Սվետլակովի մասնակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հեռուստահաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ակնարկել է, որ «Прожекторперисхилтон» հեռուստանախագիծը կարող է վերածնվել: Այս հաղորդաշարը չորս տարի շարունակ հեռարձակվում էր Ռուսաստանի Առաջին ալիքով:

Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է հրաշալի քառյակը:

Տեսանյութում երևում է, որ Մարտիրոսյանը, Ուրգանտը, Ցեկալոն և Սվետլակովը, սեղանի շուրջ նստած, ինչ-որ բան են քննարկում:

«Շնորհավոր Հին Նոր 2017 տարի: Գուցե այս տարի որևէ Հին բան Նոր դառնա», — տեսանյութի տակ գրել է Մարտիրոսյանը:

Հաղորդաշարի երկրպագուները չեն թաքցրել հիացմունքը:
Նշենք, որ հաղորդումը փակվել էր երկու հաղորդավարների նկատմամբ սահմանված խիստ պարտականությունների պատճառով: Գարիկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Սվետլակովը պայմանագիր էին ստորագրել ТНТ հեռուստաալիքի հետ, և նրանք չէին կարող աշխատել այլ հեռուստաընկերությունում: Իսկ Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էռնստը շոուն այլ հաղորդավարների մասնակցությամբ չէր պատկերացնում:

Այս հումորային ծրագրի շրջանակում չորս տարի շարունակ Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Սերգեյ Սվետլակովն ու Ալեքսանդր Ցեկալոն ամեն ուրբաթ քննարկում էին շաբաթվա կարևոր թեմաները, մեկնաբանում թերթերի հոդվածներն ու հայտնի մարդկանց հայտարարությունները:

Русская версия

Լրահոս
0