Տունն այրվել է, տանտերը` մահացել

© Sputnik / Asatur Yesayants / Пожарные. МЧС
Пожарные. МЧС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հունվարի 16-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.11-ին:

Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն փայտե տնակ: Ներսում փրկարարները հայտնաբերել են 1939 թ. ծնված Լ. Հ.-ի դին:

 

Լրահոս
0