Նիկոլայ Վալուևի և արջի «հայկական հանդիպումը»

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցНиколай Валуев купается в проруби на Крещение
Николай Валуев купается в проруби на Крещение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի բռցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է իր կյանքի ամենաէքստերմալ իրավիճակի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է, թե ինչպես է Հայաստանի լեռներում արջի հանդիպել։

bryansktoday.ru-ն հայտնում է, որ օգտատերերից մեկը հարցրել է պատգամավորին` հիշու՞մ եք ձեր կյանքի ամենաէքստրեմալ իրավիճակը:

Նիկոլայ Վալուևը պատմել է, որ իր մարզչի հետ Հայաստանի սարերում առավոտյան վազքի ժամանակ դեմ դիմաց հանդիպել է արջի: «Նա ցուլի չափ էր: Ես տեղումս կանգնած մնացի, իսկ մարզիչս թեքվեց և վազեց լանջի ուղղությամբ: Արջն էլ գնաց հակառակ ուղղությամբ»,- պատմել է նա:

Վալուևը կատակել է, թե այդ ժամանակ անհասկանալի էր, թե նրանցից ով էր ավելի արագ փախչում:

Русская версия

Լրահոս
0