Սպանությունից 10 տարի անց. Շարունակվում են Հրանտ Դինքի գործով լսումները

© ajansuniversite.istanbul.edu.tr / Грант Динк
Грант Динк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Ստամբուլում մեկնարկել է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով լսումների 10-րդ փուլը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով լսումների 10-րդ փուլը մեկնարկել է այսօր, Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս» թերթը։

Баграт Эстукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էստուկյան. Դինքի դատավարությանը միտումնավոր կերպով փաստեր են թաքցվում

«Դինքի ընկերներ» կազմակերպության ներկայացուցիչները մինչև դատական նիստի մեկնարկը հավաքվել էին դատարանի մոտ։

Կազմակերպության անդամ Բյուլենթ Այդընը ասել է, որ չնայած Հրանտի մահից անցել է 10 տարի, եւ նա չկա, արդարություն նույնպես չկա։ Կազմակերպության անդամները տեղեկացրին, որ հունվարի 19-ին` Դինքի սպանության օրը, կհավաքվեն թերթի խմբագրության հին շենքի մոտ, որտեղ 10 տարի առաջ կրակել էին հայ գործչի վրա։

 

Լրահոս
0