Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Եթե ընտրողն արդեն քվեարկել է, սարքն ազդակ է տալիս

© Sputnik / Aram Nersesyan / Армен Смбатян, секретарь ЦИК Армении
Армен Смбатян, секретарь ЦИК Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոր ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների մասին Sputnik Արմենիային պատմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Արմեն Սմբատյան. ԸՕ-ում շատ փոփոխություններ կան

Սմբատյանի խոսքով` փոփոխվել է և՛ ընտրակարգը, և՛ քվեակարգը։ Անհրաժեշտություն կա հասարակությանը և քաղաքական ուժերին մատուցել նոր ընտրական օրենսգիրքը, որպեսզի հնարավոր լինի այն պատշաճ կիրառել։

«Նորամուծություններից մեկը ցուցակների սքանավորման գործընթացն է։ Հենց ընտրության հաջորդ օրն արվելու է դա, որպեսզի քվեարկությունից երկու օր հետո տեղադրվեն ԿԸՀ-ի կայքում` ամեն տեղամասի որոնման հնարավորությամբ»,-ասաց ԿԸՀ քարտուղարը։

Սմբատյանը նշեց նաև, որ ընտրական նոր համակարգի շնորհիվ ընտրողը պետք է գրանցվի սարքի միջոցով, որին պետք է իր մատնահետքը հանձնի, ապա սարքը պետք է ճանաչի ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ճանաչի նրա տվյալները, տեղամասի ընտրողների ցուցակում գտնի նրան։ Ապա ընտրողի համար կտպագրվի կտրոն։ Եթե ընտրողն այդ տեղամասի ընտրող չէ, ապա սարքը ազդակ է տալիս` դեղին լույսի միջոցով, իսկ եթե ընտրողն արդեն որևէ տեղ քվերակել է, կրկին սարքն ազդակ է տալիս, այս անգամ` կարմիր լույսի միջոցով։

Լրահոս
0