Բիշքեկի մոտ ինքնաթիռ է կործանվել, մահացել է ավելի քան 30 մարդ

© Sputnik / Табалды КадырбековСпасатели работают на месте падения "боинга" под Бишкеком
Спасатели работают на месте падения боинга под Бишкеком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Turkish Airlines-ի բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ՝ տեղի բնակիչներ ու անձնակազմի անդամներ:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Բիշքեկի մերձակայքում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածների թիվը հասել է 34-ի, հաղորդում է Sputnik Ղրղըզստանը՝ հղում անելով հանրապետության ԱԻՆ-ին:

Turkish Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բիշկեքի մոտակայքում երկուշաբթի վաղ առավոտյան, ինքնաթիռը կատարում էր Հոնկոնգ-Բիշքեկ չվերթը:

Ղրղըզստանի ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանի մոտակայքում գտնվող գյուղում: Վնասվել է շուրջ 15 տուն: Տեղում կազմակերպվել է փրկարարական աշխատանքների իրականացման շտաբ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեպքի վայրից հոսպիտալացվել է 8 մարդ, նրանցից վեցը՝ երեխաներ, բոլորի մոտ ծանր վնասվածքներ և այրվածքներ կան:

Sputnik Ղրղըզստանի տվյալներով՝ «Մանաս» օդանավակայանը փակ է, դեպքի վայր է ժամանել Ղրղըզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև առաջին փոխվարչապետ Մուխամետկալի Աբուգլազիևը և արտակարգ իրավիճակների նախարար Կուբատբեկ Բորոնովը:

Русская версия

Լրահոս
0