Կործանված ինքնաթիռի օդաչուն մոլորված քայլում էր վթարի վայրում

© Фото / очевидца, отправленное по Whats App-каналуМесто крушение самолета под Бишкеком
Место крушение самолета под Бишкеком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կործանված Boeing 747-ի անձնակազմի բոլոր չորս անդամները Թուրքիայի քաղաքացիներ էին: Երեքը տեղում մահացել են, փրկված օդաչուին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա վախճանվել է:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Boeing 747 բեռնատար օդանավի վթարի հետևանքով անձնակազմի երեք անդամները միանգամից մահացել են, իսկ փրկված օդաչուն շոկային վիճակում քայլել է վթարի վայրում, հաղորդում է Sputnik Ղրղըզստանը՝ հղում անելով առաջին փոխվարչապետ Մուհամետկալի Աբուլգազիևին:

Грузовой самолет турецкой авиакомпании упал на жилые дома в селе Дача-Суу Чуйской области - Sputnik Արմենիա
Բիշքեկի մոտակայքում կործանված Boeing-ը պատկանում էր MyCargo Airlines-ին

Երկուշաբթի առավոտյան 7:30-ին «Մանաս» օդանավակայանի մոտակայքում գտնվող Դաչա-Սուու գյուղում կործանվել է Boeing-747 ինքնաթիռը, որը Հոնկոնգից Ստամբուլ չվերթ էր իրականացնում՝ պատրաստվելով վերալիցքավորվել Բիշքեկում: Վթարի նախնական պատճառը վատ տեսանելիությունն է:

Աբուլգազիևի խոսքով՝ փրկված օդաչուին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Թուրքական Hurriyet հրատարակությունը նշում է, որ Boeing 747-400F-ի երկրորդ օդաչու Կազմիմ Օնդյուլը ստացել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պարգև՝ Աֆղանստանում ծառայության համար: Հրատարակության տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմի բոլոր չորս անդամները Թուրքիայի քաղաքացիներ էին:

Русская версия

Լրահոս
0