Մարզասրահի տանիքը փլվել է խաղի ժամանակ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեխիայի իշխանությունը պարզում է, թե նոր մարզահամալիրի տանիքն ինչու է փլվել։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես է առաստաղը փլվում հաշված վայրկյանների ընթացքում։

Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ` հունվարի 14-ին, Չեսկա-Տրշեբովայում քաղաքային առաջնության շրջանակում անցկացվող ֆլորբոլի (գնդակով հոկեյ դահլիճում) խաղի ժամանակ ։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։

Պատճառը կարող էր լինել տանիքին նստած ձյան շերտը, ինչպես նաև շինարարական սխալը։ Փլուզման պահին դահլիճում եղել է մոտավորապես 80 մարդ։ Քանի որ տանիքը միանգամից չի փլվել, մարդիկ կարողացել են արագ լքել դահլիճը, և ոչ ոք չի տուժել։

Русская версия

 

Լրահոս
0