00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. հայերը մի քիչ հոռետես են, պետք է աշխատել դրա դեմ

© Sputnik / Asatur YesayantsДиректор института ЕврАзЭС Владимир Лепехин
Директор института ЕврАзЭС Владимир Лепехин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵվրԱզԷս ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանը ԵԱՏՄ–ում, ինչպիսին են նրա հեռանկարները և ինչի պետք է ձգտի երկիրը։

Նա Երևան էր ժամանել «Ռուսաստան-Հայաստան։ Եվրասիական ինտեգրացումն աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերները և հեռանկարները» թեմայով դասախոսություններ վարելու համար։ Զրույցը վարեց Անի Լիպարիտյանը։

- Պարոն Լեպյոխին, ինչպե՞ս է վերաբերվում ժամանակակից երիտասարդությունը ինտեգրման գործընթացին։ Նրանք հետաքրքրվա՞ծ են դրանում ոչ միայն տեսականորեն` այդ մասին կուրսային աշխատանք կամ դիսերտացիա գրելու մակարդակով։ Իրականում ի՞նչ տեսք ունի այն։

Եթե խոսել այդ մասին զգացողությունների մակարդակում, ապա ուսանողների, ասպիրանտների, գիտնականների մեծամասնությունը շահագրգռված է թեմայի ուսումնասիրության և ընդհանրապես, եվրասիական ինտեգրացման հարցում։

Всемирный экономический форум в Давосе - Sputnik Արմենիա
Դժոխք՝ առանց Դավոսի, կամ դրախտ՝ առանց տնտեսության

Ժամանակի հետ ծագում են հարցեր, որոնք պատասխանների կարիք ունեն։ Շատ հաճախ հարց են տալիս, թե ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում Հայաստանը եվրասիական ինտեգրման մեջ։

Պատասխանը հետևյալն է. Հայաստանը պետք է դառնա փորձարարական, փորձնական և ինտելեկտուալ հարթակ։ Այսինքն, Հայաստանում, որտեղ շատ ուժեղ է փորձագիտական պոտենցիալը, կարևոր է քննարկել բոլոր այն արդի թեմաները, որոնք դեռ չեն քննարկվում ԵԱՏՄ այլ երկրներում։

- Կարծիք կա, որ ԵԱՏՄ-ին «հայկական ուղեղներն» ավելի շատ են հետաքրքրում, քան շուկայական հարաբերությունները։ Որպես պատճառ նշվում է այն փաստը, որ Հայաստանում արտադրության ծավալն այդքան մեծ չէ, ինչպես ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում։

Բանն այն է, որ հետխորհրդային տարածքում բոլոր այդ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում ԵԱՏՄ-ն, որի անդամ է Հայաստանը, առաջնահերթ է։ Տնտեսությունը գերակա ոլորտ է, և Հայաստանը բիզնես վարելու և համատեղ ներդրումային ու այլ նախագծերի իրագործման տեսանկյունից կարևոր գործընկեր է։ Մեկ այլ բան է, երբ հարց է հնչում` ո՞րն է մեր տեղը։

Карине Геворгян, Никита Исаев - Sputnik Արմենիա
Ռուսաստանը պետք է վերանայի իր վերաբերմունքը հետխորհրդային երկրների հանդեպ

Ղազախստանն ինտեգրման առաջատար երկիր է, այդ երկիրն ունի ինդուստրիալ պոտենցիալ, իր գաղափարախոսությունը, արդիականացումը բուռն ընթացքի մեջ է, իսկ դա գործընթացի կատալիզատորն է։ Ռուսաստանն իր վրա կրում է ողջ աշխատանքային ծանրությունը, զբաղվում ֆինանսավորմամբ և կատարում «աշխատանքային մարմնի» դեր։

Բելառուսը ներքին բալանս է, քանի որ այդ երկիրը, ի տարբերություն Ղազախստանի, ավելի շատ պետական, քան մասնավոր սեփականություն ունի։

Ինչ վերաբերում է Հայաստանին, որի տնտեսության ծավալն այդքան մեծ չէ, ապա այն տարբերվում է յուրահատուկ պոտենցիալով` կապված եվրասիական ինտեգրման և ինտելեկտի հետ։

Եվ դա պետք է օգտագործել։ Առավել ևս, որ Հայաստանը գտնվում է ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում. Թուրքիա, Իրան, Սիրիա, Կովկասի հարավ, Մերձավոր Արևելք, Եվրոպա և Ասիա։ Ուստի հասկանալի է, որ այստեղ պետք է ձևավորվի որոշակի հարթակ ԵԱՏՄ մասնագետների համար։ Բացի այդ, Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի։ Պետք է ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտի վրա։

- Ձեր կարծիքով` Հայաստանն ինչո՞վ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին։

Օրինակ, ռուս զբոսաշրջիկներն ավելի հաճախ մեկնում են Վրաստան, որպեսզի տեսնեն տեսարժան վայրեր, տաճարներ և փորձեն համեղ ուտելիք։

Альпинисты - Sputnik Արմենիա
Էզոթերիկ ու արտտուրիզմը Հայաստանում

Այդ ամենը կա նաև Հայաստանում։ Հասկանալի է, որ պետք է գումար ծախսել, որովհետև Հայաստանում ամեն ինչ թանկ է, ընդհանուր սահման չկա և այլն, բայց դրա համար կա սպառողների որոշակի հատված, որոնց համար պետք է գովազդային արշավ կառուցել` որոշ ծառայություններ թանկ վաճառելու համար։

Հայաստանում կա հին քաղաքակրթություն, մշակույթ։ Հայերը մի քիչ հոռետես են, դրա դեմ պետք է աշխատել։
Պետք է զարգացնել Հայաստանը` օգտագործելով ԵԱՏՄ-ի պաշարները, որպեսզի երկիրը դինամիկ տնտեսական աճ ապրի։ Հայաստանը կարող է հասնել նրան, որ տնտեսական աճն ավելի պակաս չլինի, քան հարևան Ադրբեջանում։

Русская версия

Լրահոս
0