00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ պետք է լինի տենորը

© AFP Генри Форд
Генри Форд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը, որը տարիներ շարունակ «Իզվեստիայի» թղթակիցն է եղել Հայաստանում, պատմում է հայտնի Հենրի Ֆորդի և նրան չզիջող հայերի մասին։

Բրյուսելը հայտնի է իր ժանյակներով, Օրենբուրգը` թաշկինակներով, Վրաստանը` գինով, Ամերիկան` ավտոմեքենաներով, իսկ Հայաստան ասելիս միտքդ է գալիս կոնյակը։ Ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը, երրորդը, չորրորդն ու հինգերորդը իրենց պատմությունն ունեն, և այդ պատմությանը կարելի է ծանոթանալ թանգարանում, եթե այն կա։

Հայաստանում չկա այնպիսի թանգարան, որտեղ ամեն ինչ հայկական կոնյակի մասին կլինի։ Բայց մենք նախ կխոսենք Ֆորդի և ավտոմեքենաների մասին։

Пицца - Sputnik Արմենիա
Պիցցա` տատիկի համար (ծանուցումով)

Գրինֆիլդի մարգագետնում յոթ ձի կար, և այդ հանգամանքը տարօրինակ չէր լինի, եթե չիմանայինք, որ այստեղ` Գրինֆիլդում է գտնվում Հենրի Ֆորդի գլխավոր գրասենյակը, այժմ արդեն` նաև ամերիկյան ավտոյի պատմության թանգարանը։ Եվ ընդհանրապես համաշխարհային ավտոշինությունը։

Ոչ ոք դեռ չի հաշվել, թե ջերմամիջուկային հաշվարկով ինչ հզորություն կարող էր ունենալ այն շարժիչը, որի մեջ հնարավոր լիներ տեղավորել անցյալ դարի սկզբից մինչ մեր օրերը «լույս տեսած» «Ֆորդերի» բոլոր ձիաուժերը (Գրինֆիլդի մարգագետնում կանգնած յոթ ձիերը չհաշված)։ Սակայն այդ ձիաուժերի պահանջարկը նկատելիորեն ընկել է. Ֆորդի գործարանները կտրուկ փակվեցին, և հազարավոր աշխատակիցներ գործազուրկ դարձան։ Թե նրանց պահանջարկը մեկ էլ երբ կլինի, միայն Աստված հստակ գիտի, իսկ ոչ հստակ` հեռացող նախագահ Բարաք Օբաման։

2014 թվականի գարնան սկզբին նա բացատրեց` երկրում գործազրկության մակարդակը կազմում է շուրջ տասը տոկոս, ինչը նշանակում է, որ մոտ 15 մլն ամերիկացի պարապ նստած է տանը։ Ընդ որում, գործազուրկ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, գործազուրկ սևամորթներն` ավելի շատ, քան սպիտակամորթները։ Տրոյ քաղաքը (որը որոշակի իմաստով Դետրոյթի` Ամերիկայի ավտոմոբիլային մայրաքաղաքի արվարձանն է համարվում) լիովին ապացուցում է ասվածը։ Հոդվածագիրն ԱՄՆ կատարած ուղևորությունների ժամանակ առավոտյան վազքի ընթացքում, անկախ իրենից, արտասովոր երևույթներ է նկատել քաղաքի փողոցներում։ Վայրի բադերը, անվախ նապաստակները կամ անպատկառ սկյուռիկները չեն քչացել։ Փոխարենը ավելացել են անշարժ կանգնած ավտոմեքենաները, որոնք ոչ վաղ անցյալում սլանում էին փողոցներով։

Բայց վերադառնանք Ֆորդի թանգարան։ Այն ինչ-որ ձևով հիշեցնում է Երևանի Մատենադարանը։ Երկու տեղում էլ տեսածդ մտածելու տեղիք է տալիս. մի դեպքում` առաջատար տեխնոլոգիաների և գիտական առաջընթացի, մյուս դեպքում` բազմադարյա պատմության և հնագույն մշակույթի մասին։ Երևանում հիշում ես Մեսրոպ Մաշտոցին, Ամերիկայում` Հենրի Ֆորդին։ Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ նա է առաջինը գործարկել արդյունաբերական կոնվեյերը։ Ինչպես նաև իրագործել է «Ավտոմեքենա բոլորի համար» գաղափարը և գերմանական «Ֆոլցվագենից» շատ առաջ սկսել է արտադրել իր ժամանակի համար ամենաէժան ավտոմեքենաները։ (Մեր օրերում դրանց փոխարինել է «Ֆորդ-Ֆոկուս» մոդել, որը մեծ պահանջարկ էր վայելում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում)։

… 19-րդ դարի ամերիկյան բիզնեսի պատրիարքի ակտիվում ավելի շատ հաջողություններ են գրանցվել, քան անհաջողություններ, որոնք հաջողվել է շրջանցել հիմնականում Ֆորդի հայտնի խորհրդի շնորհիվ. «Սխալը մի՛ փնտրիր, փնտրի՛ր սխալն ուղղելու տարբերակները»։

Ֆորդը նաև պնդում է. «Միայն երկու խթան է մարդուն ստիպում աշխատել` աշխատավարձի մոլուցքն ու այն կորցնելու վախը»։

Ավտոմոբիլային հանճարի պրագմատիզմի մասին վկայող նկատողություն։ «Ինչի՞ համար ինչ-որ վարժություններ անել, — զարմանում էր Ֆորդը ամերիկացիների` մարմնամարզության նկատմամբ ունեցած անհագուրդ հետաքրքրությունը տեսնելով։ — Եթե դուք առողջ եք, ձեզ մարզվել պետք չէ։ Եթե հիվանդ եք, մարզվել չի կարելի»։

Սա էլ մեկ ուրիշը. «Երբ հարցնում ես, թե ով պետք է լինի ղեկավարը, նույնն է, թե հարցնես, թե ով պետք է լինի այս քառյակի տենորը»։

Իհարկե նա, ով կարող է տենոր լինել։ Իսկ սրանք արդեն սեփական գինն իմացող մարդու խոսքեր են։

Հայաստանի ճանաչված կոնյակի տեսակների հեղինակ, լեգենդար Մարգար Սեդրակյանը և Երևանի կոնյակի գործարանը երկար տարիներ ղեկավարած Միխայիլ Խանոյանը չէին զիջում Ֆորդին ո՛չ իրենց տաղանդով, ո՛չ էլ մտքի ճկունությամբ, որը հաճախ աֆորիզմներ էր ծնում։ Եվ ի՞նչն է կարևոր. դրանք ոչ միայն նրանց նվիրյալ գործին էին վերաբերում, այլև` մարդկային կյանքին ընդհանրապես։ Սակայն այդ մասին`մի ուրիշ անգամ։

Русская версия

Լրահոս
0