Նախագահին սպառնացող վտանգի մասին ԱԱԾ-ում տեղյակ չեն

© Sputnik / СкриншотСлужба национальной безопасности
Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահի նկատմամբ նախապատրաստվող հարձակման վերաբերյալ ԱԱԾ-ն տեղեկություն չունի:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ նախապատրաստվող հարձակման վերաբերյալ մամուլում առկա տեղեկություններն առայժմ պաշտոնապես ո՛չ հաստատվում, ո՛չ էլ հերքվում են:

Մամուլ - Sputnik Արմենիա
Մամուլ. Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փորձ է կատարվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտարարեցին, որ ՀՀ նախագահի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին որևէ տեղեկություն չունեն և հրաժարվեցին որևէ այլ մեկնաբանություն տալ:

Մինչ այդ մեկնաբանություններից հրաժարվել էր նաև նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, նախագահի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին այսօր տեղեկություն էր հրապարակել «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով նաև, որ վերջին օրերին ուժեղացվել է նախագահական նստավայրի պահպանությունը:

Русская версия

Լրահոս
0