00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փորձ է կատարվել

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 17–ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Հարձակման փորձ նախագահի դեմ

Թերթի տեղեկություններով` նախագահ Սարգսյանի դեմ հարձակման փորձ է կատարվել։

«Մեզ լուրեր հասան այն մասին, որ ԱԱԾ կողմից այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և առհասարակ Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը։

ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց.

«Ուղղակի մենք մեր գործառույթներն իրականացնում ենք ամբողջ ծավալով։ Մեկին կարող է դա դուր չգալ, բայց մենք նորմալ մեր աշխատանքային պրոցեսն իրականացնում ենք»։ Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանն այս տարի հունվարի 5-ին անսպասելի մեկնեց արձակուրդ։ Պաշտոնական արարողակարգի համաձայն` երկրի նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 6-ին Էջմիածնում մասնակցում են Սուրբ ծննդի պատարագին, մինչդեռ այս տարի Սարգսյանը ներկա չէր։ Շրջանառվող լուրերի համաձայն` նրա անսպասելի արձակուրդը կապված է առողջական խնդիրների հետ։ Իսկ գուցե նրան մեկուսացրել են` հնարավոր վտանգը չեզոքացնելու համար»,-գրում է թերթը։

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Նախարար. «Բանակի մատակարարումների վրա հարստացածները կպատժվեն»

«Չորրորդ իշխանություն». Նազարյանը Քոչարյանի հետ

Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Ներսիկ Նազարյանն օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր հերքել, որ Ամանորին եղել է ԱՄՆ-ում։

««ՉԻ»-ին այդ ուղևորության մասին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, նա ԱՄՆ էր մեկնել Փարիզով։ Իսկ Երևան-Փարիզ չվերթի ընթացքում օդանավում նա հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ Ականատեսներից մեկի պատմելով` չվերթի ամբողջ ընթացքում Ներսիկ Նազարյանն ու Ռոբերտ Քոչարյանն անդադար զրուցել ու ինչ-որ հարցեր են քննարկել։ Նրանց զրույցի բովանդակությունը, սակայն, մեզ ճշտել չհաջողվեց»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». «Փող են տալու»

Թերթի տեղեկություններով` Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագման» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում։

«Մեր աղբյուրների պնդմամբ` այսպիսի քաղաքական որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում, և դրա նպատակը Կարեն Կարապետյանի կառավարությանն աջակցություն ցուցաբերելն է։ Այս աջակցության շնորհիվ Կարապետյանի դիրքերը Հայաաստանի իշխանության մեջ և հանրության աչքում պետք է ամրապնդվեն»,-գրում է թերթը։

«Ժամանակ». «Խայտառակ վատ»

Թերթի տեղեկություններով` նախագահական նստավայրում խորը հիասթափված են վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսից։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Ինձ միլիցիա մի սարքեք, կամ գնա, հուպ տուր. Վարչապետը նոր թևավոր խոսքեր շրջանառեց

«Թե՛ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, թե՛ նրա առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վարչապետին առաջարկել են պատրաստվել ասուլիսին, սակայն Կարեն Կարապետյանը մերժել է նրանց օգնությունը։ Արդյունքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում` նախարարներ, վարչապետի ասուլիսը գնահատում են խայտառակ չստացված։ Ի տարբերություն վարչապետի ասուլիսի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, օրինակ, ոչ միայն մի քանի անգամ ամբողջությամբ և հատվածներով ներառվեց Հանրայինի տարբեր եթերաժամերում, այլև ժրաջանորեն տարածվում է սոցցանցերում»,- գրում թերթը։

«Հայկական ժամանակ». «Որ չվնասի»

Թերթին տեղեկություններ են հասել, որ Ռոբերտ Քոչարյանը հիմնականում ԱՄՆ-ում է բնակվում։ Մամուլի հրապարակումների համաձայն` նա այնտեղ շքեղ առանձնատուն է գնել և կյանքի մեծ մասն ընտանիքով այնտեղ է անցկացնում։

«Կարծիք կա, որ նա Հայաստանից մեկնել է հատկապես այն պատճառով, որպեսզի ցույց տա, թե ընդհանրապես չի խառնվում ներքաղաքական և նախընտրական գործընթացներին»,-գրում է թերթը։

Լրահոս
0