00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիզիկական բռնության դեպքերից տուժել է 26 ԶԼՄ աշխատակից. ԽԱՊԿ տարեկան զեկույցը

© Sputnik / Asatur YesayantsШествие сторонников группировки "Сасна Црер" в Ереване
Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016 թ-ը հայաստանյան լրատվամիջոցների ու դրանց աշխատակիցների համար չափազանց բարդ ու լարված էր, որովհետև լրագրողներին վիճակված էր դիմակայել բազմաթիվ մարտահրավերների ու բռնությունների: Սրանք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) տարեկան զեկույցի տվյալներն են։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի- Sputnik. Ըստ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի այսօր ներկայացրած տարեկան զեկույցի` ամենադժվար փուլը լրագրողների համար ապրիլյան պատերազմն էր և հուլիսի երկրորդ կեսը, երբ լուսաբանում էին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումն ու դրան հաջորդած իրադարձությունները:

Զեկույցի համաձայն՝ «Սասնա ծռերի» ՊՊԾ գնդում գործողությունների լուսաբանման ժամանակ խնդիրները սրվեցին և լրագրողների նկատմամբ բիրտ ուժ, բացահայտ խոչընդոտներ ու հետապնդում կիրառվեց։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
«Սարի թաղի» և ՊՊԾ գնդի գրավման մասին գործերը համատեղ կքննվեն

Ըստ ԽԱՊԿ տարեկան զեկույցի՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ տուժել են 27 լրագրող և օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվել են ֆիզիկական բռնության՝ ստանալով մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ, 8 լրագրող բախվել է ճնշումների և հետապնդումների։ Իսկ այս ամենն ուղղորդվել է տեսանկարահանող սարքեր և ֆոտոխցիկներ ջարդելով, ոչնչացվել են նաև նկարահանված կադրերն ու հիշողության քարտերը:

Մելիքյանը նշեց, որ այս դեպքերի հետ կապված հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել և 8 անձանց մեղադրանք է առաջադրվել, բայց Խոսքի ազատության կոմիտեի գնահատմամբ` իշխանությունների գործողությունները համարժեք չեն եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների ծավալներին:

Ընդհանուր առմամբ, 2016-ին ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցից տուժել է 26 լրագրող ու օպերատոր, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ այլ ճնշումների 52 փաստ, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 33 խախտում:

2016-ին տարբեր դատարաններում վարույթ են ընդունվել ԶԼՄ-ների ու լրագրողների ներգրավվածությամբ 17 նոր դատական գործ, որոնցից 14-ը վերաբերում են վիրավորանքին և զրպարտությանը, 2-ը դրամաշորթությանը և 1 անմեղության կանխավարկածի խախտմանը:

 

Լրահոս
0