Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը

© Sputnik / Asatur Yesayants / Заснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության պայմաններում վարորդներից շատերը չեն կարողանում պատշաճ երթևեկություն կազմակերպել, այդ պատճառով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է անբարենպաստ, մառախլապատ եղանակային պայմաններում երթևեկել` հետևելով Ճանապարհային երթևեկության կանոններին։ Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը հրապարակվել է Ոստիկանության կայքում։

«Պետք է տրանսպորտային միջոցները վարել եզրաչափային լույսերը, ինչպես նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները միացված վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ճանապարհային երթևեկության կանոնները ըստ սահմանված կարգի չպահպանող վարորդների նկատմամբ կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ։

 

Լրահոս
0