Էստուկյան.«Թուրքական որոշ շրջանակներում Կարոյին զորակցելու տրամադրվածություն կա»

© AFP 2023 / OZAN KOSE / Баграт Эстукян
Баграт Эстукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում Կարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել: Թուրք ազգայնականները պահանջում են զրկել նրան պատգամավորական մանդատից և քաղաքացիությունից: Ի՞նչ արձագանք է գտել հայազգի պատգամավորի դեմ խորհրդարանականների արշավը: Sputnik Արմենիայի հարցերին պատասխանում է «Ակոս» թերթի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը:
Բագրատ Էստուկյան

«Թուրքական որոշ շրջանակներում այսօր էլ Կարոյին զորակցելու տրամադրվածություն կա։ Կարոն Թուրքիո մեջ շատ սիրված անձնավորություն է, մանավանդ, իր կուսակցության շրջանակներում, նա աչքի ընկնող գործիչ է»,-ասաց Էստուկյանը։

Անդրադառնալով Կարոյին խորհրդարանի երեք նիստերին մասնակցելուց զրկելուն՝ Էստուկյան ասաց, որ այս օրերին խորհրդարանն անընդհատ նիստեր է գումարում` նոր Սահմանադրության քննարկումների համար, այդ պատճառով մեկ-երկու օրից կավարտվի այն ժամանակահատվածը, երբ Կարոյի մասնակցությունն արգելված էր։

 

Լրահոս
0