Արցախում 19 տարեկան զինծառայող է վիրավորվել

© Sputnik / Asatur Yesayants / Военнослужащие вооруженных сил РА
Военнослужащие вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 680 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հունվարի 16-ին, ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Русская версия

Լրահոս
0