Խելացի մարդիկ ժամանակի ընթացքում կվերանան

© Sputnik / Асатур ЕсаянцОбезьянка Джамбо
Обезьянка Джамбо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գիտնականները պարզել են, որ խելացի լինելն էվոլյուցիոն առումով ձեռնտու չէ։ Ժամանակի ընթացքում խելացի մարդիկ ավելի հաճախ առանց սերունդ թողնելու կմահանան` իրենց տեղը զիջելով միջին մակարդակի ինտելեկտ ունեցող մարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Որքան խելացի է մարդը, այնքան ավելի քիչ է նա ուզում երեխա ունենալ։ Նման եզրահանգման է եկել գենետիկների միջազգային խումբը, որի աշխատանքը հրապարակված է PNAS ամսագրում։

Գիտնականների տվյալով` մարդու գենոմում գեների մի մեծ խումբ կա, որը մարդու ինտելեկտի զարգացման «պատասխանատուն» է. գեների մեջ որքան շատ են այդ գենոմները, այդքան լավ է մարդը սովորում։ Սակայն մի այլ օրինաչափություն էլ կա` մարդը որքան շատ ունի այդ գեներից, այնքան քիչ է հավանականությունը, որ նա երեխա կունենա։

Միջին հաշվարկով` «գենետիկորեն խելացի» մարդիկ 6%-ով ավելի հազվադեպ են ծնող դառնում։ Այդ տվյալները ստացել են Իսլանդիայի ավելի քան հարյուր հազար բնակչի ԴՆԹ-ի ուսումնասիրության արդյունքում։ Իսլանդիայի ընտրությունը պատահական չի եղել. կղզյակային այս պետությունը մեկուսացված է և մարդկանց` մինչև 5-6 սերնդի առաջադիմության վերաբերյալ տվյալներ ունի։

Ուսումնասիրության տվյալները հուսադրող չեն. խելացի մարդկանց վերացումն արդեն նկատելի է. 1990 թվականի համեմատ` այսօր «խելացի» գեն ունեցող մարդկանց թիվն արդեն նվազել է։

Русская версия

Լրահոս
0