Արև միանգամից չի երևա, բայց աստիճանաբար դրական տեղաշարժ կնկատվի

© Sputnik / Aram Nersesyan / Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения
Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ վաղվանից թույլ ձյուն կտեղա, և Հայաստանի բնակիչները վերջապես դրական փոփոխություններ կնկատեն։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ այսօր վերջապես մի դրական բան երևաց. սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է:

«Հունվարի 19-ին, 20-ին և 22-ին Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Սուրենյանը:

Ըստ նրա` մոտեցող ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց ամեն դեպքում, գիտական նյութերի վերլուծությունները մեզ բերում են այն եզրակացության, որ այն որոշակի դրական ազդեցություն կթողնի Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտի քայքայման վրա:

«Բնականաբար այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ»,- հայտնում է Սուրենյանը:

Русская версия

Լրահոս
0